Եվրոպական ներդրումային բանկը կշարունակի ակտիվ գործակցել Երեւանի հետ

27.07.2017 | 14:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՆԲ #Կարեն Կարապետյան #Վազիլ Հուդակ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Վազիլ Հուդակին:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ վարչապետը կարեւորել է էներգետիկայի, տրանսպորտի, ջրամատակարարման, կոշտ թափոնների կառավարման ոլորտներում եւ մասնավոր հատվածում ներդրումային ծրագրերի իրականացումը:

Կարեն Կարապետյանն անդրադարձել է տարբեր բնագավառներում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին, որոնք ուղղված են արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի համար առավել նպաստավոր դաշտի ձեւավորմանը, ներդրումների ներգրավմանը:

Վազիլ Հուդակը, իր հերթին, նշել է, որ ԵՆԲ-ն պատրաստակամ է շարունակելու ՀՀ կառավարության հետ փոխշահավետ գործակցությունը համատեղ նախանշված ուղղություններով եւ կյանքի կոչելու նոր ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանը:
Դիտում՝ 2868

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW