Զբոսաշրջության ոլորտը «խթանող ու խրախուսող» նոր քայլեր կձեռնարկվեն

27.07.2017 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զբոսաշրջություն #կառավարություն
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում նշել է, որ «զբոսաշրջության ոլորտում անհրաժեշտ է խրախուսող եւ խթանող համալիր միջոցառումներ իրականացնել»:

«Վերջին ամիսներին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների եւ ավիափոխադրումների շեշտակի աճ: Չնայած դրական արդյունքներին՝ դեռ առկա է զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ խրախուսող եւ խթանող համալիր միջոցառումների անհրաժեշտություն»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է արտաքին գործերի նախարարին եւ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին մեկամսյա ժամկետում ուսումնասիրել, ըստ երկրների, Հայաստան ժամանող անձանց համար վիզային ռեժիմի լրացուցիչ ազատականացման կամ պարզեցման հնարավորությունն ու ներկայացնել առաջարկություններ:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին էլ հանձնարարվել է մշակել եւ ներկայացնել Հայաստանի ավիափոխադրումների շուկայի ծավալի, աշխարհագրության ընդլայնման, ինչպես նաեւ ավիատոմսերի գնային առաջարկների բարելավմանն ուղղված համալիր առաջարկություններ:
Դիտում՝ 1814
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW