Կոնվերս Բանկի արվեստի նմուշների հավաքածուն համալրվել է
26.07.2017 | 16:09 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ




Բանկում ներկայում ցուցադրվում են նաեւ հայ ժամանակակից նկարչուհիների, ինչպես նաեւ Էջմիածնի Էռնեկյան դպրոցի սաների մոտ 4 տասնյակ աշխատանքներ:
«Բանկի տարածքներում հաճախորդների համար հարմարավետ միջավայրի ձեւավորումը եւս բարձրակարգ, որակյալ ծառայությունների մատուցման անհրաժեշտ մաս է: Այստեղ, բարձրակարգ սպասարկումից բացի՝ հաճախորդները հնարավորություն են ստանում հաղորդակից դառնալ ժամանակակից հայ արվեստին՝ կերպարվեստի, կիրառական արվեստի նմուշների: Ցուցադրությունները լինելու են մշտական. ցուցանմուշները պարբերաբար փոխվելու ու հարստացվելու են»,- նշել են բանկում:
Նախաձեռնության մեկնարկը տրվել է այս տարվա մարտի 8-ին՝ հայ ժամանակակից նկարչուհիների ստեղծագործությունների ցուցահանդեսով: Հունիսի մեկից բանկում ցուցադրվում են նաեւ Էջմիածնի Էռնեկյան դպրոցի սաների աշխատանքները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: