Թել Ավիվն ու Երեւանը կխորացնեն գործարար կապերը

26.07.2017 | 14:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #Ցախի Հանեգբի
Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին այսօր ասել է, որ Հայաստան իր այցի նպատակն է տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առեւտրի, գյուղատնտեսության բնագավառներում բացահայտել այն ուղղությունները, որոնց շրջանակում երկու երկրները կարող են գործնական փոխշահավետ համագործակցություն ծավալել:

Այս մասին իսրայելցի նախարարն ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Իսրայելի հետ հատկապես տնտեսական կապերի ակտիվացման մեջ եւ դրական է համարել Հայաստան-Իսրայել ուղիղ չվերթների գործարկումը:

Վարչապետը կարեւորել է Իսրայելի հետ փորձի փոխանակումը եւ ներդրումային ծրագրերի իրականացումը ՏՏ, գյուղատնտեսության, պետական կառավարման, թվայնացման, առողջապահության ու գիտության ոլորտներում: Կարեն Կարապետյանի խոսքով՝ օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը կարող է հետաքրքիր հարթակ հանդիսանալ ինչպես երկկողմ գործակցություն ծավալելու, այնպես էլ երրորդ շուկաներ դուրս գալու առումով:

Ցախի Հանեգբին համակարծիք է եղել, որ համագործակցությունը զարգացնելու բազմաթիվ հնարավորություններ կան, եւ Թել Ավիվը պատրաստ է Երեւանի հետ ակտիվ աշխատել դրանք կյանքի կոչելու ուղղությամբ:
Դիտում՝ 1854

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW