Հայբիզնեսբանկն արժանացել է Thomson Reuters-ի մրցանակին

25.07.2017 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #Thomson Reuters
Հայբիզնեսբանկը Thomson Reuters միջազգային ընկերության կողմից արժանացել է «Ամենաակտիվ հարթակ» մրցանակին՝ ֆինանսական շուկայում Thomson Reuters համակարգով ամենաշատ քանակով գործարքներ իրականացնելու համար:

Ինչպես նշել են բանկում, Thomson Reuters-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Աուխարիեւը Հայբիզնեսբանկի Գանձապետական դեպարտամենտի տնօրեն-Գլխավոր գանձապետ Վահան Մելքոնյանին է հանձնել մեծաքանակ գործարքներ իրականացնելու համար բանկին շնորհված մրցանակը:

«Հայբիզնեսբանկին տրված հերթական միջազգային մրցանակը եւս մեկ անգամ փաստում է բանկի կողմից ծառայությունների հուսալիության եւ որակի ապահովման բոլոր չափանիշների պահպանման, ինչպես նաեւ հաճախորդների լայն շրջանակի եւ նրանց վստահության մասին: Տրված միջազգային մրցանակը վկայում է արժութային շուկայում Հայբիզնեսբանկի՝ բոլոր գործընկերների հետ ակտիվ եւ արդյունավետ փոխհամագործակցության մասին»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2996

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW