Իրանի կառավարությունը որոշել է փոխել դրամական միավորը՝ ռիալից անցում կատարելով թումանի, գրում է Tass.ru-ն՝ վկայակոչելով իրանական IRNA գործակալությունը:«Կառավարության այս որոշումն ուղղված է դրամական հաշվարկների հեշտացմանը: Մեկ թումանը հավասար կլինի 10 ռիալի, այդպիսով՝ գների թվային արտահայտությունը կկրճատվի մեկ 0-ով»,- հայտարարել են Իրանի կառավարությունում:Թումանը մինչեւ 1932թ. եղել է Պարսկաստանի (Իրանի նախկին անվանումը) դրամը, որից հետո փոխարինվել է ռիալով. այժմ տեղի է ունենում հակառակ գործընթացը:Մինչ օրս թումանն Իրանում համարվել է ոչ պաշտոնական դրամական միավոր: ԿԲ թղթադրամներն ու խանութներում ապրանքների գները արտահայտված են եղել ռիալով, սակայն իրանցիների առօրյա խոսքում օգտագործվել է թուման բառը, ինչը որոշակի շփոթություն է առաջացրել:Վերջին տարիների գնաճի հետեւանքով ռիալը բավական արժեզրկվել է: Ներկայում 1 դոլարն իրանական փոխանակման կետերում արժե 39 հազ. ռիալ, իսկ փոփոխությունից հետո այն կարժենա 3,9 հազ. թուման: Փաստացի, Իրանն իրականացնում է մեկ նիշով դենոմինացիա: Նախկինում առաջարկվում էր թղթադրամներից հանել 3 կամ 4 զրո, սակայն վերջնական արդյունքում որոշվել է չգնալ նման կտրուկ քայլի: Tweet Դիտում՝ 5332