Արցախբանկը նոր մասնաճյուղ է բացել Երեւանում

21.07.2017 | 18:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախբանկ
Այսօր Երեւանում (Ագաթանգեղոս 2ա հասցեում) բացվել է Արցախբանկի «Ագաթանգեղոս» մասնաճյուղը:

Բանկում նշել են, որ նոր մասնաճյուղը կլինի Արցախբանկի ընդհանուր սպասարկման ցանցում 23-րդ եւ Երեւանում՝ 8-րդը: Այն ծառայություններ կմատուցի երկուշաբթիից ուրբաթ` ժամը 9:30-ից մինչեւ 17:00-ը:     

«Նորաբաց մասնաճյուղն անհատների եւ իրավաբանական անձանց համար կապահովի բանկի կողմից մատուցվող ծառայությունների ամբողջական փաթեթի հասանելիությունը, ներառյալ` բանկային հաշիվների բացում եւ վարում, ավանդների ներգրավում, վճարային քարտերի թողարկում եւ սպասարկում, դրամական փոխանցումների եւ վճարահաշվարկային այլ ծառայությունների մատուցում, վարկերի տրամադրում եւ այլն:

Բանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը` հավատարիմ մնալով հաճախորդների կարիքներին համապատասխան գործելու եւ իր ծառայություններն էլ ավելի հասանելի դարձնելու ռազմավարությանը»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 8837

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW