Երկիր մոլորակի բնակիչները միայն 65 տարում արտադրել են 8,3 մլրդ տոննա պլաստիկ: Մոտավորապես այդքան են կշռում նյույորքյան Էմփայր Սթեյթ Բիլդինգի 25 հազ. երկնաքերերը կամ 1 մլրդ փղերը:Ինչպես գրում է BBC-ի ռուսական ծառայությունը, նման հաշվարկներ են կատարել ամերիկացի գիտնականները:Ըստ գիտնականների՝ ամենամեծ խնդիրն այն է, որ պլաստիկից պատրաստված շատ իրեր, ինչպիսիք են պոլիէթիլենային փաթեթները, օգտագործվում են կարճ ժամանակով եւ դեն նետվում:Արտադրված պլաստմասսայի 70%-ը ներկայում նետված է աղբավայրերում կամ աղտոտում է շրջակա միջավայրը, այդ թվում՝ համաշխարհային օվկիանոսը:«Մենք շատ արագ վերածվում ենք պլաստիկի մոլորակի, եւ եթե չենք ցանկանում ապրել նման աշխարհում, պետք է վերանայենք այն, թե ինչպես ենք օգտագործում շատ իրեր, մասնավորապես՝ պլաստիկը»,- BBC-ին հայտնել է հետազոտությունների ղեկավար, արդյունաբերական էկոլոգ Ռոլանդ Գեյերը: Վերջինիս ղեկավարությամբ պարզ է դարձել, թե որքան պլաստիկ է արտադրվել, որտեղ են դրանք կիրառվում եւ ուր են հայտնվում վերջում:Ուսումնասիրության համաձայն՝ - Աշխարհում արտադրվել է ընդհանուր առմամբ 8,3 մլրդ տոննա պլաստմասսա, որի շուրջ կեսը՝ միայն վերջին 13 տարիների ընթացքում: - Նախկինում արտադրված պլաստմասսայի մոտ 30%-ը դեռեւս շրջանառության մեջ է, իսկ դեն նետված պլաստմասսայի միայն 9%-ն է հետագայում վերամշակվել. մնացած 12%-ը այրվել է, 79%-ը՝ տեղափոխվել աղբավայրեր:- Պլաստմասսե իրերն ամենակարճ ժամանակով օգտագործվում են փաթեթների արտադրությունում՝ մեկ տարուց պակաս, իսկ ամենաերկարը՝ շինարարական եւ մեքենաշինական ոլորտում:- Գիտնականները հաշվարկել են, որ եթե պլաստիկի արտադրության ներկայիս տեմպերը պահպանվեն, ապա մինչեւ 2050-ը կարտադրվի 12 մլրդ տոննա պլաստմասսա: - 2014-ին Եվրոպայում վերամշակվել է պլաստիկ թափոնների 30%-ը, Ճապոնիայում՝ 25%-ը, իսկ ԱՄՆ-ում՝ 9%-ը: Tweet Դիտում՝ 15438