Զեկույց. ՏՏ-ն նոր հեռանկարներ է բացում ՀՀ բանկային ոլորտի համար

20.07.2017 | 16:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#HSBC #ՏՏ

Հայաստանում վեբ եւ մոբայլ հաղորդակցության լայն հասանելիությունը խթանում է նորարարական տեխնոլոգիաների օգտագործումն ու դիվերսիֆիկացիան:

HSBC-ի տվյալներով՝ Հայաստանում 2015թ. վերջի դրությամբ բջջային բաժանորդների թիվը 3,4 մլն էր, իսկ ինտերնետի հասանելիությամբ բաժանորդների թիվը՝ 2,1 մլն:

Հայաստանում հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եկամտի զգալի աճ է գրանցվել. 2017թ. դրությամբ եկամուտը կազմում է 60 572,9 մլն դրամ՝ 2016թ. 52 997,2 մլն դրամի համեմատ՝ արտացոլելով ոլորտի զարգացման ներուժը:

Ոլորտային զարգացումից բացի՝ կառավարության աջակցությամբ զարգանում է էլեկտրոնային կառավարման ոլորտը՝ ապահովելով տեղեկատվության եւ տվյալների կառավարման հասանելիություն այնպիսի կայքերի միջոցով, ինչպիսիք են e-register.am, www.e-gov.am, www.e-cadastre.am:

Այս միտումները դրական հեռանկարներ են ապահովում Հայաստանում նոր տեխնոլոգիաների օգտագործման համար բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ բանկային ոլորտը:

HSBC Հայաստանի բանկային մանրածախ ծառայությունների եւ հարստության կառավարման գծով ղեկավար Միհրան Մուրադյանը, մեկնաբանելով «Վստահությունը տեխնոլոգիաների հանդեպ» զեկույցի տվյալները, նշել է, որ հատկապես Արեւելքի երկրներում ավելի շատ սպառողներ են վստահում եւ օգտվում տեխնոլոգիաներից՝ իրենց տվյալների ու ֆինանսական միջոցների կառավարման համար:

«Տեխնոլոգիաներն առավել տարածում են գտնում մեր առօրյա կյանքում՝ վերափոխելով տարբեր ոլորտներ, այդ թվում՝ բանկային ոլորտը: Ներկայում ականատես ենք լինում, թե ինչպես է այս միտումը տարածում գտնում նաեւ Հայաստանում»,- ասել է Միհրան Մուրադյանը:

Նա ընդգծել է, որ սպառողների հետզհետե աճող պահանջները բավարարելու համար HSBC Հայաստանն աշխատում է իր հաճախորդների համար հասանելի դարձնել լավագույն տեխնոլոգիական լուծումները.

«Բանկն առաջինն է տեղական շուկային ներկայացրել բանկոմատը, ինտերնետ/մոբայլ բանկինգի ամբողջական ծառայությունները՝ անվտանգության ամենաբարձր չափանիշներին համապատասխան, իսկ վերջերս բանկը Հայաստանի շուկային ներկայացրել է անհպում տեխնոլոգիայով նորարարական MasterCard քարտեր՝ հաճախորդների հարմարավետության եւ անձնական տվյալների առավել բարձր անվտանգություն ապահովելու համար»:

«Վստահությունը տեխնոլոգիաների հանդեպ» գլոբալ զեկույցի համաձայն՝ հարցման մասնակիցների 80%-ը կարծում է, որ տեխնոլոգիական լուծումներն ավելի են հեշտացնում իրենց կյանքը, իսկ գրեթե երեք քառորդը՝ 70%-ը, տվյալների անվտանգությունը վստահում է փորձված միջոցներին՝ գաղտնաբառերին: Զեկույցը ներկայացնում է 11 երկրում ավելի քան 12 000 մարդկանց շրջանում անցկացված հետազոտության արդյունքները:

HSBC-ի հետազոտությունը պարզել է, որ մարդիկ վստահում են դրամական ռեսուրսների կառավարման փորձված միջոցներին, որոնցից ամենատարածվածներն են՝

1.    Օնլայն բանկինգը բանկի կայքի միջոցով (67%),
2.    Բանկոմատները (55%),   
3.    Այցելություններ մասնաճյուղեր (41%):

Դիտում՝ 15529
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW