«Փաստաթղթերի տրամադրման անհարկի ձգձգումները պետք է բացառվեն»

20.07.2017 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ անհրաժեշտ է բացառել պետական մարմինների կողմից տարատեսակ փաստաթղթերի տրամադրման անհարկի ձգձգումներն ու ձեւական վարչարարական պահանջները:

«Այն ծառայությունները, որոնք մատուցվում են բացառապես պետական մարմինների կողմից, դեռեւս պարունակում են խնդիրներ, մասնավորապես՝ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց լիցենզիաների եւ այլ փաստաթղթերի տրամադրման ձգձգումներ, վարչարարական ձեւական պահանջներ եւ այլն: Ավելին, որոշ գերատեսչություններում բացակայում են պետական ծառայությունների մատուցման միասնական մեխանիզմները կամ «մեկ պատուհան»-ի հնարավորությունը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

«Որոշ գերատեսչություններում այս առումով անթույլատրելի իրավիճակ է: Նման դեպքերը պետք է բացառվեն»,- հավելել է կառավարության ղեկավարը:

Հաշվի առնելով գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունը՝ վարչապետը հանձնարարել է գործադիր մարմինների ղեկավարներին մեկամսյա ժամկետում մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի եւ այլ փաստաթղթերի տրամադրման ժամկետները հստակեցնելու, վարչարարությունը պարզեցնելու, կանխատեսելի դարձնելու, «մեկ պատուհան»-ի սկզբունքն ապահովելու վերաբերյալ գործողությունների ծրագիր:
Դիտում՝ 1906

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW