Գուցերիեւների ընտանիքն ու ՏՏ ոլորտի բելառուս գործարար Վիկտոր Պրոկոպենիան գործարկել են Capital.com ֆինտեխ ստարտափը, որը եվրոպացի օգտատերերին առաջարկում է ֆինանսական գործիքների առեւտուր կատարել՝ արհեստական բանականության միջոցով:Ինչպես գրում է RBC-ն, «ՌուսսՆեֆտ»-ի հիմնական սեփականատեր, միլիարդատեր Միխայիլ Գուցերիեւի որդին՝ Սաիդ Գուցերիեւը, եւ Վիկտոր Պրոկոպենիան Capital.com-ում $25 մլն են ներդրել:Իրենց նախագծի համար գործարարները գնել են Capital.com դոմեյնը, որի արժեքը, RBC-ի աղբյուրի համաձայն, կազմել է $1,5 մլն:«Սա լավ դոմեյն է եւ նրա գինը եւս խելամիտ է վերջնական գնորդի տեսանկյունից»,- կարծում է DomainParking.ru դոմեյնային բրոքերի հիմնադիր Պավել Գրոսս-Դնեպրովը: DN Journal հրատարակության տվյալներով՝ 2017-ին ամենաթանկ դոմեյնը դեռեւս շարունակում է մնալ Fly.com-ը, որը վաճառվել է $2,9 մլն-ով: «Capital.com-ի առեւտրային հավելվածում մշակված է լինելու Smart Feed գործառույթը՝ հիմնված արհեստական բանականության տեխնոլոգիայի վրա»,- RBC-ին պատմել է Վիկտոր Պրոկոպենիան՝ ընդգծելով, որ հենց դրանում էլ կայանում է իրենց գլխավոր նորարարությունը: Smart Feed-ը, որը կգործարկվի օգոստոսին, ձեւավորելու է նորությունների անհատականացված ժապավեն եւ խորհուրդներ՝ ելնելով օգտատիրոջ ներդրումային վարքագծից:Capital.com-ն առաջարկում է առեւտուր կատարել ֆինանսական գործիքներով, այդ թվում՝ տարբերության վրա հիմնված ֆինանսական պայմանագրերով (CFD)՝ գործիք, որը հնարավորություն է տալիս «խաղալ» ինչպես բազային ակտիվի գնի բարձրացման, այնպես էլ նվազման վրա: Capital.com-ում ներկայացված են CFD գործիքներ եվրոպական եւ ամերիկյան առաջադեմ ընկերությունների բաժնետոմսերի համար, ֆոնդային ինդեքսներ, նավթ, ոսկի եւ արծաթ: Tweet Դիտում՝ 10754