Կաթնամթերքի նոր արտադրություն՝ Հայաստանում

18.07.2017 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Սոդիալ» #Սուրեն Կարայան #կաթնամթերք
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է ֆրանսիական «Սոդիալ» ընկերության ներկայացուցիչ Տոնի Զարեհ Բերգոյի հետ։

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Տոնի Զարեհ Բերգոն հայտնել է, որ ընկերությունը մտադիր է Հայաստանում կաթնամթերքի արտադրություն հիմնել։ Այստեղ պատրաստված արտադրանքը կարտահանվի հիմնական թիրախային շուկաներ։

Նախարարի հետ գործարարը քննարկել է նեդրումային ծրագրի փուլերը։

Սուրեն Կարայանը հայտնել է, որ կառավարությունն արդյունավետ ներդրումային ծրագրերի դեպքում պատրաստ է անհատական մոտեցում ցուցաբերել՝ տրամադրելով աջակցության անհրաժեշտ գործիքակազմ։

«Ձեր այս այցը եւ մեր երկխոսությունը վկայում են այն մասին, որ Փարիզում մեր ձեռք բերած պայմանավորվածությունները իրականություն են դառնում»,- նշել է Սուրեն Կարայանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարությունը հանդիպումներ կկազմակերպի տարբեր գերատեսչությունների հետ՝ քննարկելու ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործընթացները։ Հանդիպումներ կլինեն նաեւ շահագրգիռ գործարար շրջանակների հետ։

«Սոդիալ»-ի ներկայացուցիչ Տոնի Զարեհ Բերգոն նշել է, որ հիմնական նպատակը Հայաստանում կաթնամթերքի արտադրության հիմնումն ու զարգացումն է եւ հայկական կաթնամթերքի որակի բարելավումը։

«Մենք ուզում ենք արտահանել կաթնամթերքը՝ բարձրացնելով նաեւ Հայաստանի իմիջը եւ «Արտադրված է Հայաստանում պիտակը»»,- նշել է «Սոդիալ»-ի ներկայացուցիչը։
Դիտում՝ 2498

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW