Fitch-ի վարկանիշ ունեցող Արեւելյան Եվրոպայի եւ նախկին ԽՍՀՄ 20 երկրներից միայն Հայաստանը, Ղազախստանն ու Ուկրաինան ունեն դրական կանխատեսում
11.05.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 11 մայիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Fitch Ratings վարկանաշինային գործակալությունը հայտնել է, որ Արեւելյան Եվրոպայի եւ նախկին ԽՍՀՄ 20 երկրներից, որոնց շնորհված են վարկանիշներ, միայն Հայաստանը, Ղազախստանն ու Ուկրաինան ունեն դրական կանխատեսում:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, մայիսի 10-ին Fitch Ratings-ը հայտնել է, որ Արեւելյան Եվրոպայի երկրների վարկանիշների աճը վերջին 12 ամսիների ընթացքում յոթ բարձրացումներից հետո մոտեցել է սահմանակետին:
20 երկրներից միայն Հայաստանը, Ղազախստանն ու Ուկրաինան ունեն դրական կանխատեսում, իսկ Հունգարիան եւ Լատվիան` բացասական, ասվում է Fitch-ի ներկայացուցիչ Էդվարդ Պարկերի հաշվետվությունում:
Մայիսի 10-ին Fitch գործակալությունը իջեցրել է Թուրքիայի վարկանիշի փոփոխության կանխատեսումը ՙդրականից` “կայունի”` BB- (BB մինուս) մակարդակով:
Քաղաքական ռիսկերն ազդել են պետությունների վարկանիշների վրա, ասել է Պարկերը: “Ռուսաստանում եւ Թուրքիայում մոտակա 12 ամսիներին կայանալու են խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, իսկ Ռումինիան, Սերբիան եւ Ուկրաինան հայտնվել են քաղաքական ճգնաժամերում”, - ասվում է Պարկերի հաշվետվության մեջ:
Նա զգուշացրել է, որ վտանգներն աճում են նաեւ Բալթյան երկրներում` Էստոնիայում, Լատվիայում եւ Լիտվայում, տնտեսության “գերտաքացման” եւ եվրոգոտի մտնելու գործընթացի դանդաղեցման պատճառով:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: