Հայէկոնոմբանկը նոր գործադիր տնօրեն ունի

12.07.2017 | 13:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Արամ Խաչատրյան
Հայէկոնոմբանկի խորհրդի որոշման համաձայն՝ հուլիսի 10-ից բանկի գործադիր տնօրեն է նշանակվել Արամ Խաչատրյանը:

«Արամ Խաչատրյանը ծնվել է 1983թ.: Գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ ստանալով ճարտարագիտության մագիստրոսի աստիճան: 2006-ից աշխատում է Հայէկոնոմբանկում: Վերջին հինգ տարիներին զբաղեցրել է Հայէկոնոմբանկի Ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը: Ամուսնացած է, ունի մեկ երեխա»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Banks.am-ը նշում է, որ Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենի պաշտոնը 2016թ. օգոստոսից զբաղեցնում էր Արամայիս Գալստյանը:
Դիտում՝ 31382

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW