ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր ծառայություն է գործարկել

11.07.2017 | 11:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Telcell
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդ իրավաբանական անձիք եւ անհատ ձեռնարկատերերն այսուհետ բանկային գործարքներ կարող են կատարել Telcell վճարային ցանցով:

«Հաճախորդները հնարավորություն կստանան օգտվելու բանկային գործարքների ճկուն եւ ժամանակակից գործիքից Telcell վճարային ցանցի միջոցով, որն ունի ավելի քան 1500 տերմինալ Երեւանում եւ Հայաստանի մարզերում»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Ծառայությունը ներառում է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի վարկի մարում, ինչպես նաեւ հաշվի, ավանդի, քարտի համալրում առցանց ռեժիմում՝ առանց ժամային սահմանափակման:

«TelCell վճարային համակարգի միջոցով վճարումների իրականացումը բավական պարզ է եւ մատչելի: Վճարումից անմիջապես հետո բջջային հեռախոսահամարին ուղարկված SMS ծանուցումը կհավաստի վճարման փաստը»,- հայտնել են բանկում:

Բանկում նաեւ տեղեկացրել են, որ երկուշաբթիից շաբաթ օրերին, ժամը՝ 09:00-18:00-ին կատարված վճարումները տեղ կհասնեն անմիջապես, իսկ կիրակի եւ ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին կատարված վճարումները՝ հաջորդ աշխատանքային օրը՝ 9:01-ից սկսած:
Դիտում՝ 15257

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW