ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ 2017թ. ընթացքում 1 կգ չփաթեթավորված (կիլոգրամով վաճառվող) շաքարավազի գինը փոփոխությունների չի ենթարկվել:ՏՄՊՊՀ-ում նշել են, որ առավել լայն սպառում ունի հատկապես չփաթեթավորված շաքարավազը, որի 1 կգ-ն «մայրաքաղաքի գերիշխող դիրք զբաղեցնող վաճառքի կետերում նախկինի նման վաճառվում է 388-390 դրամով»:«Շուկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ավելացել է նաեւ ներկրողների թիվը: Կարող ենք փաստել, որ այս պահի դրությամբ՝ հատկապես ԵԱՏՄ անդամ երկրներից ունենք ավելի քան 20 տնտեսվարող, որոնք դեռեւս ոչ շատ մեծ քանակներով շաքարավազի ներկրում են իրականացնում: Մեր կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ շուկան լիարժեք մրցակցային է, մուտքի խոչընդոտներ չկան»,- նշել են հանձնաժողովում:ՏՄՊՊՀ-ն պարբերաբար դիտանցումներ է իրականացնում Երեւան քաղաքի խոշոր վաճառակետերում՝ ամենօրյա կտրվածքով վերահսկողություն իրականացնելու նպատակով: «Տարվա այս ժամանակահատվածում, սովորաբար, կրկնակի ավելանում է շաքարավազի սպառման պահանջարկը, հետեւաբար՝ այս ընթացքում ՏՄՊՊՀ-ն առավել հետեւողական է վերոնշյալ շուկայի նկատմամբ»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2169