Աջակցություն 25 երիտասարդի՝ մարզերում բիզնես հիմնելու համար

07.07.2017 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՓՄՁ ԶԱԿ #USAID/PRP
Հայաստանի 7 համայնքներում իրականացված «Երիտասարդների աջակցություն Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակում լավագույն բիզնես գաղափար առաջարկած 25 երիտասարդ խրախուսական ֆինանսավորում է ստացել:

Ծրագիրն իրականացվել է «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում՝ կազմակերպված «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի եւ գործընկեր կազմակերպությունների կողմից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ:

Ինչպես հայտնել են ՓՄՁ ԶԱԿ-ում, բիզնես գաղափարները ներառում էին ձեռագործ հուշանվերների, տիկնիկների, խմորեղենի պատրաստում, համակարգչային ծառայություններ, մեղվաբուծություն, կավե իրերի արտադրություն, ջերմոցային տնտեսության հիմնում:

USAID/PRP ծրագրի ղեկավար Սյունիք Թադեւոսյանը կարեւորել է երիտասարդներին սեփական բիզնես գաղափարը հղկելու եւ կյանքի կոչելու համար անհրաժեշտ գիտելիքներով զինելը:  
 
«Ես լիահույս եմ, որ դուք, շնորհիվ ձեր ստեղծագործ մոտեցումների եւ նվիրվածության, կնվաճեք նորանոր հարթակներ, կստեղծեք նոր աշխատատեղեր՝ զարգացնելով ձեր համայնքը»,- նշել է Սյունիք Թադեւոսյանը:
Դիտում՝ 4233

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW