ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Վախթանգ Միրումյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ օրինապահ հարկատուների ցանկից բացի նախատեսվում է հրապարակել ոչ օրինապահ, ինչպես նաեւ պետբյուջե խոշոր վճարումներ կատարած հարկ վճարողների մասին մանրամասն տեղեկություն: Կառավարությունը սահմանել է նաեւ հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը եւ ձեւերը: Վախթանգ Միրումյանը նաեւ տեղեկացրել է, որ 1000 խոշոր հարկատուների ցանկն առաջիկայում նախատեսվում է ներկայացնել ավելի մանրամասն՝ ըստ առանձին հարկատեսակների, ինչը «կօգնի բարձրացնել հանրային հաշվետվողականությունը, եւ հնարավոր կլինի այդ տեղեկատվությունն օգտագործել տարբեր վերլուծություններում»:Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ «հաշվետվողականությունը եւ թափանցիկ կառավարումը չափազանց կարեւոր գործընթացներ են»: Tweet Դիտում՝ 3459