Կոնվերս Բանկը կազմակերպել է սահմանամերձ գյուղի երեխաների հանգիստը
04.07.2017 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ www.tumo.org





Բանկում նշել են, որ մեկշաբաթյա ճամբարի ընթացքում երեխաները ծանոթացել են համաշխարհային տեխնոլոգիական նորություններին, ռոբոտաշինության, անիմացիոն ֆիլմերի ու կայքերի ստեղծման նրբություններին:
«Երեխաների ընտրությունը կատարվել էր՝ ելնելով նրանց՝ ճամբարի մասնակցությունից ակնկալվող արդյունքների հիմնավորումներից: Դպրոցականները նշել էին, թե Կողբ գյուղի միջնակարգ դպրոցում գործող «Արմաթ» խմբակ են հաճախում, իսկ «Թումո»-ի ամառային ճամբարին մասնակցությունը հնարավորություն կտա խորացնել տեխնոլոգիաների ոլորտում գիտելիքները, ինչը հետագայում կարող են ոչ միայն փոխանցել համագյուղացի երեխաներին, այլեւ օգտագործել կյանքում՝ անկախ, թե ինչ մասնագիտություն կընտրեն հետագայում»,- ասված է հաղորդագրությունում:
Բանկում ընդգծել են, որ իրենք մշտապես աջակցում են դպրոցականներին եւ երիտասարդությանը՝ «մասնակցելով նոր սերնդի կրթմանը, ստեղծելով նրանց ուսման համար նպաստավոր միջավայր, ինչպես նաեւ գործարկելով քարտային, վարկավորման տարբեր ակցիաներ»:
Կոնվերս Բանկում վստահ են, որ միջազգային չափանիշներին, տնտեսության զարգացման միտումներին համահունչ կրթություն ստացած, աշխատանքի շուկայում մրցունակ երիտասարդներն են կերտելու Հայաստանի ապագան:
«Այս առումով Կոնվերս Բանկը համագործակցել եւ համագործակցում է այնպիսի կրթօջախների, ուսումնական հաստատությունների հետ, ինչպիսիք են Հայաստանում Ամերիկյան համալսարանը, Անանիա Շիրակացու անվան կրթահամալիրը, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը եւ այլն»,- նշել են բանկում՝ հավելելով, որ սա «Թումո» կենտրոնի հետ Կոնվերս Բանկի համագործակցության սկիզբն է, որը երկարաժամկետ ու արդյունավետ գործակցության հիմք կարող է դառնալ:
«Թումո» կենտրոնի հինգերորդ ամառային ճամբարին մասնակցել է ավելի քան 100 երեխա՝ 10 բնակավայրից:
Վերջին լուրեր
24.03.2025 | 17:57 Նորություններ
24.03.2025 | 11:06 Ֆինտեխ
21.03.2025 | 19:31 Նորություններ
ՀԲՄ կողմից տրվեց «Բանկային գործ» ուսումնական նոր ծրագրի մեկնարկը
21.03.2025 | 17:12 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: