Fitch. Վարկանշումը ՀՀ բանկերին գրավիչ ու տեսանելի կդարձնի
04.07.2017 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ PAN Photo



Այս մասին Դմիտրի Սուրկովն ասել է Fitch-ի՝ Երեւանում անցկացրած տարեկան երկրորդ կոնֆերանսի ժամանակ, որը կազմակերպվել է ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ:
Fitch Ratings-ի ներկայացուցչի խոսքով՝ եթե մեկ տարի առաջ գործակալությունը Հայաստանում շնորհում էր միայն մեկ՝ սուվերեն վարկանիշ, ապա այսօր վարկանշում է հայաստանյան 3 առեւտրային բանկի, իսկ անցած դեկտեմբերից էլ՝ Երեւանին:
«Հայաստանի՝ որպես փոխառուի եւ կապիտալի միջազգային շուկայի մասնակցի դիրքը բավական բարելավվել է այն բանից հետո, երբ վարկանիշ շնորհվեց Երեւանին, իսկ մայրաքաղաքը, ինչպես գիտենք, երկրի դեմքն է. այստեղ տեղի են ունենում բոլոր վառ իրադարձությունները»,- նշել է Դմիտրի Սուրկովը:
Fitch տարածաշրջանային ղեկավարը հույս է հայտնել, որ առաջիկայում իրենց պորտֆելը Հայաստանում կավելանա, եւ կկարողանան ավելի շատ ընկերությունների վարկանշել: Նա տեղեկացրել է, որ ներկայում մի քանի բանկի հետ ընթանում են բանակցություններ, որոնք ամփոփման փուլում են:
ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանն էլ նշել է, որ վարկանշային գործակալությունները, այդ թվում՝ Fitch-ը, պարբերաբար քննարկումներ եւ կոնֆերանսներ են անցկացնում, որոնց նպատակն է հասկանալ դրամավարկային, մակրոտնտեսական եւ ֆինանսական հատվածի վերջին զարգացումները, եւ ներկայացնելով իրենց գործառույթները՝ ներգրավել նոր հաճախորդների:
«Վարկանիշն անաչառ, անկողմնակալ գնահատական է տվյալ երկրի կամ կազմակերպության դեֆոլտի հավանականության վերաբերյալ: Դա արվում է, որպեսզի մյուս, հատկապես՝ ինստիտուցիոնալ ներդրողները, որոնք ընկերության ուղղակի բաժնետեր չեն, կարողանան գնահատել իրենց ռիսկը»,- ասել է Ներսես Երիցյանը:
Ներկայացնելով վարկանիշ ստանալու անհրաժեշտությունն ու օգտակարությունը՝ ԿԲ փոխնախագահն ընդգծել է, որ այս գործընթացում պետք է ներառել նաեւ ոչ բանկ մասնավոր ընկերություններին:
Հիշեցնենք, որ Fitch-ը Հայաստանի՝ արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները հաստատել էր «B+» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: