Ադրբեջանը գլխավորել է ամենամեծ ստվերային տնտեսությամբ երկրների ցանկը

01.07.2017 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ադրբեջան #ստվերային տնտեսություն
«Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիա»-ի (ACCA) ուսումնասիրության համաձայն՝ Ադրբեջանը գլխավորել է ամենամեծ ստվերային տնտեսություն ունեցող երկրների ցանկը:

ACCA փորձագետների գնահատականով՝ հարեւան երկրի ստվերային տնտեսության ծավալը 2016թ. կազմել է 40,22 մլրդ մանաթ կամ ՀՆԱ-ի 67%-ը:

Ստվերային տնտեսության ծավալով առաջին հնգյակում են հայտնվել նաեւ Նիգերիան (ՀՆԱ-ի 48,4%-ը), Ուկրաինան (46%), Ռուսաստանը (39,1%) եւ Շրի Լանկան (37,8%):

Ամենացածր ցուցանիշն արձանագրվել է ԱՄՆ-ում (7,8%), Ճապոնիայում (10,1%) եւ Չինաստանում (10,15%):    

ACCA-ի մասնագետների բնորոշմամբ՝ ստվերային տնտեսությունը տնտեսական այն գործունեությունն ու նրանից ստացվող եկամուտն է, որոնք դուրս են մնում պետական կարգավորման, հարկման կամ վերահսկողության համակարգից:

Վարկանիշում ընդհանուր առմամբ ներառված է 28 երկիր, Հայաստանը ներկայացված չէ ցուցակում:

Ընդհանուր առմամբ, ստվերային տնտեսության մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում կազմել է 22,7%: Փորձագետների կարծիքով՝ առաջիկա տարիներին այն կկրճատվի, մինչդեռ մինչեւ 2025թ. ստվերային տնտեսության ավելացմանը կնպաստեն հարկային բեռը, տեղական տնտեսություններում ճգնաժամային իրավիճակը, հարկային համակարգի բարդ լինելը, համաշխարհային տնտեսության աճի դանդաղումն ու ոչ ֆորմալ հատվածում աշխատելու դյուրինությունը: Ընդ որում, հարցված փորձագետները համակարծիք են եղել, որ ստվերային տնտեսության ավելացման հիմնական պատասխանատվությունը կրում է կառավարությունը:
Դիտում՝ 15678
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW