Ցյուրիխում կայացել է Հայաստան-Շվեյցարիա առեւտրային պալատի անդրանիկ նիստը:Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ պալատի նախագահը շվեյցարահայ գործարար, Հայաստանում գործող «Ազատ» դեղագործական ընկերության հիմնադիր Մայք Բարոնյանն է։ Մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանն ընդգծել է շվեյցարահայ գործարարների կարեւոր աջակցությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում: Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական ցուցանիշերը, զարգացման հեռանկարները, գործարար միջավայրը, ներդրումների համար ստեղծված հնարավորությունները: Tweet Դիտում՝ 5841