ՀՀ-ն ու Վրաստանը քննարկում են երրորդ երկրներ ընդհանուր արտահանման հարցը
29.06.2017 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն




Սուրեն Կարայանի խոսքով՝ թեեւ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրաշրջանառությունն աճում է, սակայն տեմպերը գոհացուցիչ չեն, եւ կա դեռ չիրացված լուրջ ներուժ:
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Սուրեն Կարայանն առաջարկել է քննարկել եւ մշակել դեպի երրորդ երկրներ համատեղ արտահանմանն ուղղված ծրագրեր՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Վրաստանի համար առկա արտոնյալ շուկաները: Նախարարները հաստատել են, որ երկրներից յուրաքանչյուրն ունի մրցակցային առավելություններ, որոնց գրագետ համադրմամբ կարող են արդյունավետ համատեղ ծրագրեր իրականացվել:
Գեորգի Գախարիան ընդգծել է, որ քաղաքական որեւէ տարաձայնության բացակայությամբ պայմանավորված՝ անհրաժեշտ է բոլոր ջանքերն ուղղել առեւտրատնտեսական կապերի ամրապնդմանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեւավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի երկու երկրներում գործունեություն ծավալող հայ եւ վրացի գործարարների խնդիրներով՝ դրանց օպերատիվ լուծումներ տալու նպատակով:
Նախարարները քննարկել են նաեւ ազատ տնտեսական գոտիների գործունեությունը Հայաստանում եւ Վրաստանում: Սուրեն Կարայանը գործընկերոջը տեղեկացրել է, որ Սյունիքի ազատ տնտեսական գոտում սկսվել են շինարարական աշխատաքները եւ հրավիրել է վրացական բիզնեսին գործունեություն ծավալելու Իրանին սահմանակից ԱՏԳ-ում: Գեորգի Գախարիան խոստացել է ուղերձը փոխանցել վրացի գործարարներին:
Նախարարները քննարկել են նաեւ երկկողմ զբոսաշրջության զարգացման հնարավորությունները եւ միասնական տարածաշրջանային զբոսաշրջային ծրագրերի իրականացումը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: