Արգելվել է Անելիք Բանկի անունով բացված կեղծ դոմեյնի օգտագործումը

28.06.2017 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անելիք Բանկ #ՏՄՊՊՀ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) արգելել է Անելիք Բանկի անունով բացված www.anelikbank.am դոմեյնի օգտագործումը:

Ինչպես հայտնել են ՏՄՊՊՀ-ում, Անելիք Բանկը դիմում-բողոք էր ներկայացրել ընդդեմ «Նոյ-Ֆիրմա» արտադրական կոոպերատիվի՝ վերջինիս բացած www.anelikbank.am դոմեյնը գրանցելու համար, որը «շփոթության աստիճանի նման է համանուն բանկի ապրանքային նշանին»:

««Նոյ-Ֆիրմա»-ի նման վարքագիծը կարող է մոլորեցնել կամ շփոթեցնել սպառողներին, քանի որ վերջիններս կարող են մտածել, թե www.anelikbank.am դոմեյնը համանուն բանկի կայք-էջն է: Տվյալ պարագայում ընկերությունը դրսեւորել է անբարեխիղճ մրցակցության վարքագիծ՝ օգտագործելով ուրիշին պատկանող գրանցված ապրանքային նշանը»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերության հանդեպ կիրառվել է պատասխանատվության միջոց՝ նախազգուշացում, եւ հանձնարարվել դադարեցնել կայքի գործունեությունը:

Անելիք Բանկն իր կայք-էջը գրանցել է 1999թ.՝ www.anelik.am: 

Դիտում՝ 2613

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW