Հայաստանն այսօր Չինաստանի Դալյան քաղաքում մասնակցել է գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարության թեմայով Համաշխարհային տնտեսական համաժողովին:Ինչպես հայտնել են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունում, համաժողովին մասնակցել են 2000-ից ավելի պատվիրակ 90 երկրներից, իսկ Հայաստանը ներկայացրել է նախարար Վահան Մարտիրոսյանը: Վահան Մարտիրոսյանը համաժողովի շրջանակում անցկացվող New Roads to Globalization միջոցառման ընթացքում ներկայացրել է Հայաստանի առաջարկած ներդրումային եւ գործարար հնարավորությունները: Նա հանդիպումներ է ունեցել Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանների եւ կառավարությունների գծով ղեկավար, խորհրդի անդամ Ֆիլիպ Ռոսլերի եւ Համաշխարհային տնտեսական համաժողովի Եվրասիայի տարածաշրջանի տնօրենի հետ:Հանդիպումների ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգը, գործարար միջավայրի զարգացմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ թվային օրակարգի մանրամասները: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված անմիջական քայլերը եւ պատրաստակամություն հայտնել սերտացնել կապերը:Մասնավորապես, նշվել է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովի Shape Eurasia 2017 միջոցառման իրականացմանը, իսկ Համաշխարհային տնտեսական համաժողովն իր հերթին պատրաստ է միջազգային շուկայում իրենց կարողությունները ներկայացնելու հարթակ ծառայել հայկական ընկերությունների համար: Tweet Դիտում՝ 1717