Ելակի արտահանման ծավալները կրկնապատկվել են

26.06.2017 | 09:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ելակ #գյուղատնտեսության նախարարություն #Ռոբերտ Մակարյան
Հայաստանից արդեն արտահանվել է շուրջ 36 000 տոննա պտուղ-բանջարեղեն, որի հիմնական մասը` դեպի Ռուսաստան:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում նշել են, որ զգալի աճ է գրանցվել հատկապես ելակի արտահանման ծավալներում՝ շուրջ 2500 տոննա, որը երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա ծավալները:    

Փոխնախարար Ռոբերտ Մակարյանի փոխանցմամբ՝ մեկնարկել է նաեւ ծիրանի բերքահավաքի ու արտահանման գործընթացը, եւ ավելի քան 1000 տոննա ծիրան արդեն արտահանվել է ՌԴ:

Այս ցուցանիշները ներկայացվել են հունիսի 23-ին նախարար Իգնատի Առաքելյանի կողմից հրավիրված խորհրդակցության ընթացում՝ արտահանող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նախարարը նշել է, որ եղանակային պայմաններից ելնելով՝ ընթացիկ գյուղատնտեսական տարում արտահանման գործընթացը սկսվել է փոքր-ինչ ուշացումով՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ հանգամանքը պետք է խոչընդոտ չհանդիսանա գործընթացը սահուն եւ ժամանակին կազմակերպելու համար:   
Դիտում՝ 4162
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW