Վարչապետն ու Լիտվայի դեսպանը քննարկել են գործարար կապերի խորացումը

23.06.2017 | 15:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #Էրիկաս Պետրիկաս
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ վարչապետը նշել է, որ երկու երկրների միջեւ ձեւավորվել են ամուր բարեկամական կապեր, եւ Հայաստանը պատրաստակամ է խորացնելու հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Կողմերը քննարկել են հայ-լիտվական տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ առկա է չօգտագործված մեծ ներուժ, եւ պետք է գործնական քայլեր ձեռնարկել այն իրացնելու ուղղությամբ:

Առեւտրատնտեսական կապերի աշխուժացման համատեքստում կարեւորվել է հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը, որի երկրորդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարվա աշնանը Երեւանում:

Զրուցակիցներն անդրադարձել են համատեղ գործարար համաժողովների կազմակերպման, երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերով գործակցության ընդլայնման եւ ծրագրերի իրականացման հնարավորություններին:
Դիտում՝ 2684

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW