«Լիդիան Արմենիա»-ն հարկային արտոնություն է ստացել

23.06.2017 | 12:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Լիդիան Արմենիա» #«ՄԼ Մայնինգ» #«Գրին Էներջի կոնցեռն»
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում «Լիդիան Արմենիա» ընկերությանը հարկային արտոնություն է տրամադրել:

Մասնավորապես, ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքն ու նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից:

«Լիդիան Արմենիա»-ի կողմից ներմուծվող հումքն օգտագործվելու է հանքարդյունաբերության մեջ։

Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է շուրջ 43,8 մլրդ դրամի ներդրում, ծրագրի ընթացքում կներդրվի եւս 179,45 մլրդ դրամ։ Ամբողջ ծրագրի ընթացքում նախատեսվում է ստեղծել 2000 նոր աշխատատեղ՝ մոտ 500 հազ. դրամ միջին աշխատավարձով։ 9 տարվա ընթացքում ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 1,1 տրլն դրամ, որն ամբողջությամբ արտահանվելու է։

Կառավարության նիստում որոշվել է հարկային արտոնություններ տրամադրել նաեւ «ՄԼ Մայնինգ» եւ «Գրին Էներջի կոնցեռն» ընկերություններին:

«ՄԼ Մայնինգ»-ն արդեն իսկ իրականացրել է 400 մլն դրամի ներդրում, նախատեսվում է իրականացնել եւս 100 մլն դրամի ներդրում։

«Գրին Էներջի կոնցեռն»-ն էլ ներդրումային ծրագրի շրջանակում նպատակ ունի Վայոց ձորի մարզի Գետափ համայնքում կառուցել 3,9 մգվտ փոքր հիդրոէներգոկասկադ:
Դիտում՝ 2426
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW