2007 թ. ապրիլի 1-ի դրությամբ Վրաստանի առեւտրային բանկերի մաքուր ակտիվների համախառն ծավալը կազմել է 4 մլրդ 685 մլն 577 հազար լարի ($2.79 մլրդ): Ինչպես հաղորդել է Վրաստանի Ազգային բանկը, ակտիվների ընդհանուր ծավալից 245 մլն լարին կանխիկ դրամական միջոցներն են, 698.3 մլն լարին` բանկային հաշիվների վրա գտնվող դրամական միջոցները, 334.7 մլն լարին` ներդրումային արժեթղթերը, 2. 891.9 մլն լարին` մաքուր փոխառությունները: 2007 թ. ապրիլի 1-ի դրությամբ Վրաստանի առեւտրային բանկերի համախառն պարտավորությունները կազմել են 3 մլրդ 726 մլն 958 հազար լարի ($2.19 մլրդ): Ապրիլի 1-ի դրությամբ բաժնետիրական կապիտալի համախառն ծավալը կազմել է 958 մլն 518 հազար լարի ($563.8 մլն): Tweet Դիտում՝ 6826