Ֆրանսիայի դեսպանը՝ Հայաստանում նախատեսվող ներդրումների մասին
22.06.2017 | 10:53
Գլխավոր էջ /
Նորություններ /

Լուսանկարը՝ PAN Photo

Այս մասին դեսպանը նշել է՝ ի պատասխան Banks.am-ի հարցմանը:
«Մի քանի ամիս է, ինչ նկատվում է ֆրանսիական ընկերությունների հետաքրքրվածության աճ Հայաստանի նկատմամբ: Տարեսկզբին Երեւանում բացվեց Schneider Electric ընկերության ներկայացուցչությունը, իսկ հունիսի 5-ին տեղի ունեցավ մասնագիտական հմտությունների կենտրոնի հանդիսավոր բացումը: Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա այցի առթիվ Medef International-ը մարտի 8-ին Փարիզում կազմակերպեց հայկական շուկայով հետաքրքրվող ֆրանսիական ընկերությունների կարեւոր հանդիպում, մարտի վերջին Anios ընկերությունը դեղագործական գործարան բացեց Երեւանում»,- նշել է Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Նա ընդգծել է, որ Ֆրանսիան օտարերկրյա առաջին ներդրողներից մեկն է Հայաստանում, եւ ֆրանսիական ձեռնարկությունները ներկա են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ջրամատակարարում, բանկային համակարգ, սննդարդյունաբերություն, առողջապահություն, դիստրիբյուտորական ցանցեր:
«Ֆրանսիական խոշոր ընկերություններն այսօր ուսումնասիրում են իրենց հետաքրքրությունները ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում, հատկապես՝ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում: Ներդրումային ամենաառաջադեմ ծրագրերը վերաբերում են էներգետիկայի ճյուղին եւ մոտակա ամիսներին պետք է հրապարակվեն: Ինչ վերաբերում է համալիր ծրագրերին, ապա այժմ ձեռնարկությունները վերլուծում են առեւտրային հեռանկարները եւ իրենց երկարաժամկետ ներդրումների կայունությունը»,- հայտնել է դեսպանը:
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի խոսքով՝ ընկերությունների կողմից ձեռնարկվող նախաքայլերին օժանդակում են դեսպանությունը, հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատը եւ Հայաստանում գործող ֆրանսիական ընկերությունները:
«Հաղորդակից դարձնելով Հայաստանում իրենց փորձին՝ կարեւորվում է Հայաստանում արդեն իսկ գործող ֆրանսիական ընկերությունների խորհրդատվական դերն ակնկալվող ներդրողների համար: Այդ իսկ պատճառով, Հայաստանի գրավչության համար շատ կարեւոր է, որ ՀՀ շուկայում հաստատված ֆրանսիական խոշոր ընկերությունները, ինչպիսիք են Carrefour-ը կամ Veolia-ն, կարողանան բարգավաճել»,- ընդգծել է Ֆրանսիայի դեսպանը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: