Հայէկոնոմբանկն առանց գրավի նոր վարկատեսակ է գործարկել

21.06.2017 | 10:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #վարկատեսակ
Հայէկոնոմբանկը գործարկել է նոր վարկատեսակ՝ «Առանց գրավ վարկ», որը հնարավորություն է տալիս հաճախորդին ստանալ մինչեւ 1 մլն դրամի վարկ՝ առանց գրավադրման, առնվազն մեկ ֆիզիկական անձի երաշխավորությամբ:

Ինչպես հայտնել են բանկում, վարկը տրամադրվում է առավելագույնը 1 ժամվա ընթացքում, 1-24 ամիս մարման ժամկետով:

Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 22% (փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 28.38%-ից):

Ընդ որում, վարկի գումարի 50% եւ ավելին այլ ֆինանսական հաստատություններում ունեցած վարկային պարտավորությունների մարմանն ուղղելու դեպքում տարեկան տոկոսադրույքը կկազմի 20%:
 
Բանկում տեղեկացրել են, որ վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:
Դիտում՝ 4249

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW