Քննարկվում է «Մեր գյուղը» խորագրով փառատոնի անցկացումը

20.06.2017 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Մեր գյուղը» #Զարմինե Զեյթունցյան
«Մեր Գյուղը» ՍՊԸ-ն ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեին է ներկայացրել «Մեր գյուղը» խորագրով նախագիծը, որի շրջանակում առաջարկվում է կազմակերպել ամենամյա փառատոն-տոնավաճառ՝ Հայաստանի եւ Արցախի գյուղատնտեսական արտադրանքը ներկայացնելու եւ իրացնելու ակնկալիքով։

Առաջարկն այսօր քննարկվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում նախագծի հեղինակների, շահագրգիռ պետական եւ մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Փառատոնը կնպաստի զբոսաշրջիկներին եւ տեղի բնակիչներին Հայաստանի եւ Արցախի գյուղատնտեսական եւ մշակութային առանձնահատկություններին եւ նվաճումներին ծանոթացմանը, փոքր եւ միջին բիզնեսի առաջխաղացմանը, ներքին եւ ներգնա զբոսաշրջության զարգացմանը»,- նշել է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։

Հանդիպմանը քննարկվել է 2017թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Երեւանում փառատոնը կազմակերպելու հնարավորությունը, որին իրենց արտադրանքը կներկայացնեն Հայաստանի բոլոր մարզերի եւ Արցախի գյուղատնտեսական ապրանքներ արտադրող ֆերմերային տնտեսությունները, ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները, փոքր եւ միջին արտադրողները:
Դիտում՝ 1652
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW