Հայկական գինեգործական ընկերությունները ռուսական շուկայում չեն կարող զբաղեցնել վրացական գինիների տեղը

28.04.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 28 ապրիլի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ռուսաստանուն վրացական գինիների ներմուծման վրա սահմանված արգելքը ոչ մի կերպ չի ազդել ՌԴ հայկական գինի արտադրանքու արտահանման ծավալների վրա, այսօր Երեւանում հայտարարել է Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Ավագ Հարությունյանն անհամադրելի է անվանել վրացական եւ հայկական գինիների Ռուսաստան արտահանման ծավալները:

Նրա խոսքերով, մինչեւ էմբարգոյի սահմանումը Վրաստանը Ռուսաստան տարեկան արտահանում էր մոտ 40 մլն շիշ գինի, իսկ Հայաստանը` 500-800 հազար շիշ:

Ավագ Հարությունյանն ասել է, որ հայկական գինիների արտահանման պոտեցիալ հզորությունը կազմում է առավելագույնը տարեկան 3-4 մլն շիշ: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանում հայկական գինու հիմնական սպառողը հայ համայնքն է, որն այսօր սպառում է այնքան գինի, որքան սպառում էր մինչեւ վրացական եւ մոլդովական գինիների վրա արգելքի սահմանումը:

Այդ ամենը, Ավագ Հարությունյանի գնահատմամբ, վկայում է այն մասին, որ հայկական գինիները ռուսական շուկայում չեն կարող զբաղեցնել այն տեղը, որը մինչեւ այդ պատկանում էր վրացական արտադրանքին:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9227
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW