Կանխվել է ադրբեջանական ծագման սննդային աղի ներկրումը Հայաստան

20.06.2017 | 13:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ
Հայաստանի սահմանին օրերս կանխվել է ադրբեջանական ծագմամբ մի շարք ապրանքների ներկրումը հանրապետություն:

Ինչպես հայտնել են Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մամուլի ծառայությունում, Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները Վրաստանից Հայաստան ժամանած ավտոմեքենաների մեջ հայտնաբերել են ավելի քան կես տոննա ադրբեջանական ծագմամբ սննդային աղ եւ թեյ:

Ուղեւորների խոսքով՝ իրենք տեղյակ չեն եղել ապրանքների ծագման մասին, իսկ իմանալուց հետո հրաժարվել են բեռը տեղափոխել հանրապետություն:
Դիտում՝ 1559

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW