Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը Թբիլիսիում կայացած Caucasus SME Banking Club Conference 2017-ի ընթացքում կիսել է իր փորձը տարածաշրջանի «խաղացողների» հետ:Բանկում հայտնել են, որ համաժողովին ներկայացրել են 2013թ. ներդրված ոչ ֆինանսական պրոդուկտներն ու դրանց շրջանակում գործընկերներին տրամադրվող անվճար բիզնես դասընթացները, ինչպես նաեւ այս տարիների ընթացքում կուտակած լավագույն փորձը: «Շատ դեպքերում սեփական բիզնես սկսողները չեն ունենում համապատասխան կրթություն ու հմտություններ եւ այս պատճառով էլ, չդիմանալով մրցակցությանը, շատ շուտ դուրս են մղվում շուկայից: 21-րդ դարը մրցակցային առավելությունների եւ գիտելիքահեն բիզնեսի վարման շրջան է: Հենց այս հանգամանքը եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կողմից որդեգրված` կայուն ու վստահելի գործընկեր լինելու տեսլականը դրդեցին մեզ վերաիմաստավորելու հարաբերությունները հաճախորդների հետ: Մենք վստահ ենք, որ առաջընթացի եւ զարգացման հիմնական գրավականը փոխօգնության վրա հիմնված կայուն, երկարաժամկետ, վստահելի գործընկերային հարաբերություններն են: Այս ամենը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կունենանք գրագետ բիզնես հարաբերություններ: Թվարկված գործոնների ստեղծման եւ խոչնըդոտների չեզոքացման համար բանկն ընտրել է իր գործընկերներին հավելյալ գիտելիքների եւ իր կողմից կուտակած փորձի տրամադրման ճանապարհը»,- նշել է բանկի Մարքեթինգի եւ զարգացման վարչության ղեկավար Արսեն Մելքոնյանը: Բանկում տեղեկացրել են, որ Թբիլիսիում իրականացվող Caucasus SME Banking Club Conference 2017-ին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի եւ Ղազախստանի ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչներ: Համաժողովն ամենամյա է եւ վերաբերում է տարածաշրջանի ֆինանսաբանկային համակարգի հիմնախնդիրներին: Tweet Դիտում՝ 1591