ՀՀ կառավարության արտահերթ նիստում այսօր փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ 2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիրը:«Կառավարության ծրագիրը բավական հավակնոտ խնդիրներ է դրել իր առջեւ: Մենք ֆիքսել ենք, թե ինչ նպատակի ենք ցանկանում հասնել եւ´ տնտեսության, ե՛ւ գործազրկության, ե՛ւ նվազագույն աշխատավարձի, եւ´ արտահանման ծավալների, ինչպես նաեւ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության առումով: Ըստ ոլորտների հստակ ձեւակերպել ենք այն գործողությունները, բարեփոխումները եւ անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է անենք, որպեսզի հասնենք այդ նպատակին»,- ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:Վաչե Գաբրիելյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրի տեսլականը հիմնված է անվտանգ, արդար, ազատ եւ խելացի Հայաստան ունենալու սկզբունքի վրա։ Փոխվարչապետի խոսքով՝ յուրաքանչյուր բաժնում նշված են նախորդ 9 ամսում կառավարության կողմից իրականացված ախտորոշման արդյունքում բացահայտված խնդիրները եւ դրանց առարկայական լուծումները: Դրանք միտված են թե´ շարունակելու կառավարության կողմից 9 ամսվա ընթացքում արդեն կատարված նախաձեռնությունները, թե´ երկարաժամկետ զարգացման հիմքեր են դնում՝ նախատեսելով առարկայական միջոցառումներ, որոնք մոտակա 5 տարում հստակորեն նշված ժամկետներում կառավարությունը պատրաստվում է իրականացնել: Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաժնից՝ պետական կառավարման եւ իրավական համակարգ, արտաքին քաղաքականություն եւ պաշտպանություն, տնտեսության առաջընթաց եւ սոցիալական ոլորտ: Յուրաքանչյուր բաժնում արտացոլված է նաեւ գերատեսչությունների կողմից հստակ ժամկետներով ներկայացված բարեփոխումների ցանկը:Կառավարություն հավանություն է տվել ծրագրին, որը կներկայացվի Ազգային ժողով: Tweet Դիտում՝ 1453