Մինչեւ տարեվերջ կգործարկվի PosTransfer համակարգը
16.06.2017 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայփոստ

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ուզբեկստանի նշանակված փոստային օպերատորների ղեկավարների եւ Համաշխարհային փոստային միության ներկայացուցիչների մասնակցությամբ հունիսի 7-8-ը կայացած սեմինարի ընթացքում քննարկվել է PosTransfer ապրանքանիշի գործարկման հեռանկարները եւ ժամանակացույցը:
Նախագծի առաջին փուլը կգործարկվի վերոնշյալ երկրներում, ինչպես նաեւ Մոլդովայում եւ Տաջիկստանում: Նախատեսվում է, որ համակարգը կգործարկվի 2017թ. վերջին:
Միասնական դրամական փոխանցումների համակարգ ստեղծելու որոշումը կայացվել էր դեռեւս 2016թ. սեպտեմբերին՝ Ստամբուլում կայացած Համաշխարհային փոստային միության կոնգրեսի ընթացքում:
Արդեն իսկ ստեղծված է միասնական հարթակ, մշակված է ծառայության ֆիրմային ոճն ու լոգոն: PosTransfer համակարգը ենթադրում է փոխանցումների ընդունում եւ վճարում փոստային օպերատորների մասնաճյուղային ցանցի միջոցով՝ կիրառելով հեռահաղորդակցման միջոցներ, այդ թվում՝ մոբայլ հավելված:
Փոխանցումները հասանելի կլինեն անմիջապես ուղարկելուց հետո, առցանց ռեժիմով՝ բոլոր անդամ երկրների համար միասնական օպերացիոն եւ տեխնոլոգիական ստանդարտներով:
Ակնկալվում է, որ Համաշխարհային փոստային միության անդամ մյուս երկրները կմիանան PosTransfer համակարգին հետագա փուլերում:
Համաշխարհային փոստային միությունը միավորում է 193 երկիր, հանդիսանում է միջազգային միջկառավարական կազմակերպություն եւ ունի ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատության կարգավիճակ:
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: