Երեք ընկերություն հարկային արտոնություն է ստացել

15.06.2017 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Սյունիք Ֆուդ» #«Մեդիկալ Հորիզոն» #«Ֆուրնիվուդ»
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Սյունիք Ֆուդ», «Մեդիկալ Հորիզոն» եւ «Ֆուրնիվուդ» ընկերություններին հարկային արտոնություն տրամադրել:

Մասնավորապես, ընկերությունների կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքն ու նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից:

«Սյունիք Ֆուդ»-ի կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են պահածոների արտադրության կազմակերպման համար։ Ներկայում ընթանում են պահածոների արտադրության կազմակերպման համար գործարանի հիմնադրման աշխատանքները։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1,7 մլրդ դրամ։ Ամբողջ ծրագրի ընթացքում նախատեսվում է ստեղծել մոտ 20 հիմնական աշխատատեղ եւ մոտ 210 սեզոնային աշխատատեղ։

Կանխատեսվում է, որ գործարանի ստեղծումից հետո ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալներն առաջին տարում կկազմեն 750 մլն դրամ, երկրորդ տարում՝ 1,1 մլրդ դրամ եւ երրորդ տարում՝ 1,3 մլրդ դրամ, ընդ որում՝ արտադրանքի մոտ 60%-ը նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ անդամ-երկրներ, Վրաստան, ԵՄ, ԱՄՆ։

«Մեդիկալ Հորիզոն»-ի կողմից ներմուծվող հումքն օգտագործվելու է դեղագործության մեջ։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 181 մլն դրամ: Ծրագրի ընթացքում նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 120 հազ. դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 460 մլն դրամ, որից 400 մլն դրամը կիրացվի ՀՀ տարածքում, իսկ 60 մլն դրամը կարտահանվի երրորդ երկրներ։

«Ֆուրնիվուդ»-ի կողմից ներմուծվող հումքն օգտագործվելու է ներքնակների, անկողնային պարագաների արտադրության մեջ։

Ընկերության արտադրությունը համապատասխանում է ISO 9001:2008 որակի կառավարման միջազգային ստանդարտին եւ նման որակի եւ ստանդարտի արտադրությունն եզակի է տարածաշրջանում։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 4,4 մլրդ դրամ, որից միայն 2,7 մլրդ դրամը նախատեսված է հումքի ներմուծման համար, ծրագրի ընթացքում նախատեսվում է ստեղծել 45-55 նոր աշխատատեղ՝ 150 հազ. դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները առաջին տարում կկազմեն 1,5 մլրդ դրամ, երկրորդ տարում՝ 1,8 մլրդ դրամ եւ երրորդ տարում՝ 2,2 մլրդ դրամ։

Ծրագրով նախատեսված արտադրանքի մի մասը (2017թ.՝ 1,05 մլրդ դրամ, 2018թ.՝ 1,25 մլրդ դրամ, 2019թ.՝  1,5 մլրդ դրամ) կիրացվի ՀՀ տարածքում, իսկ մյուս մասը (2017թ.՝ 450 մլն դրամ, 2018թ.՝ 550 մլն դրամ, 2019թ.՝ 700 մլն դրամ) կարտահանվի Վրաստան, հետագայում նաեւ հնարավոր է՝ Իրան, Ռուսաստան եւ Ուկրաինա։
Դիտում՝ 3145
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW