Երեւանում հայ եւ տաջիկ գործարարները նոր կապեր են ձեւավորում
14.06.2017 | 16:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ DFA







Հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն՝ համաժողովը նպատակ ունի երկու երկրների ձեռներեցների միջեւ նոր գործարար կապեր ստեղծել, ներկայացնել հետաքրքրություն ներկայացնող եւ ներդրումների համար գրավիչ ոլորտները։
Համաժողովին մասնակցում են շուրջ 100 հայաստանյան եւ 36 տաջիկական ընկերությունների գործարարներ։
«Պոտենցիալ գործընկերների հետ հանդիպումները հայկական ընկերություններին հնարավորություն կտան քննարկելու համատեղ ներդրումային ծրագրերն ու մեծացնել հայկական արտադրանքի արտահանման ծավալները»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
Երկու երկրների գործարարների համար կազմակերպվել են Հայաստանի եւ Տաջիկստանի ներդրումային միջավայրերի շնորհանդեսներ, «Թեքնոլոջի ընդ սայենս դայնամիքս» ընկերության ղեկավարը ներկայացրել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման հնարավորություններն ու հեռանկարը։
Համաժողովից հետո հանքարդյունաբերության, գյուղմթերքի վերամշակման, քիմիական, ոսկեգործության, շինանյութերի արտադրության, տուրիզմի եւ բանկային ոլորտներում գործող տնտեսվարողների համար նախատեսված են B2B հանդիպումներ։
Ըստ ՀՀ մաքսային վիճակագրության՝ անցած տարի Հայաստանից Տաջիկստան արտահանվել է $663,8 հազ-ի արտադրանք, այդ թվում՝ դեղամիջոցներ, ակրիլային պոլիմերներ, օգտագործված հագուստ, ոսկերչական իրեր եւ գործիքներ, ինչպես օրինակ, խարտոց, աքցան, ունելի։ Առեւտրային ծավալներով ներմուծում չի գրանցվել։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: