ՊԵԿ-ում խոշորածավալ կադրային փոփոխություններ են ընթանում

14.06.2017 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Վարդան Հարությունյան
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյան այսօր ասել է, որ ՊԵԿ-ում «համակարգի ստեղծումից ի վեր երկրորդ անգամ է նման խոշորածավալ կառուցվածքային եւ կադրային փոփոխություններ իրականացվում»:
 
Այս մասին Վարդան Հարությունյան ասել է իր կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
 
«ՊԵԿ-ում, միանշանակ, պետք է աշխատեն նրանք, ովքեր բարձր են պահում համակարգի պատիվը եւ իրենց ամենօրյա աշխատանքով արդյունավետ պայքարում են արատավոր երեւույթների դեմ»,- ընդգծել է նա:
 
ՊԵԿ նախագահը նոր թիմից հարկային ծառայողի կերպարի արմատական վերափոխում է ակնկալում՝ սկսած մասնագիտական կարողությունների բարձրացումից՝ մինչեւ ընդհանուր վարքագծի փոփոխություն:
 
Նրա խոսքով՝ թեպետ վերջին ամիսներին համակարգում աշխատաոճի դրական փոփոխությունները տեսանելի են, այնուամենայնիվ, դեռեւս գործելաոճի մեջ արմատական բարեփոխումների անհրաժեշտություն կա: Նա հանձնարարել է բացառել հովանավորչությունը, ինչի վերաբերյալ դեռեւս ահազանգեր կան:
 
Կոմիտեի նախագահը, միաժամանակ, հորդորել է արհեստական խոչընդոտներ չստեղծել բիզնեսի համար, ազատականացնել ընթացակարգերը եւ մատուցել բացառապես որակյալ ծառայություն:
 
«Շատ անելիքներ կան, որպեսզի հասարակության վերաբերմունքն ու մոտեցումը փոխվեն: Գործարար, եւ, ընդհանրապես, ներդրումային մթնոլորտի փոփոխությունը կախված է համակարգի յուրաքանչյուր աշխատակցից, քանի որ բիզնեսմենը հենց ձեզնից է ստանում երկրում գործարարությամբ զբաղվելու, ներդրում անելու առաջին ազդակը»,- նշել է նա:
Դիտում՝ 1807
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW