Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ/OECD) Եվրասիա մրցունակության կլոր սեղանի ընթացքում Հայաստանի մասին զեկույց կներկայացնի:Այս մասին նշվել է նախօրեին Երեւանում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի եւ ՏՀԶԿ Եվրասիայի հարցերի գծով ստորաբաժանման ղեկավար Ուիլյամ Թոմփսոնի հանդիպման ժամանակ:Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր` կապված «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արեւելյան գործընկեր երկրներում. անդրադարձ Հայաստանին» ծրագրի ընթացքի, ձեռքբերումների եւ հետագա քայլերի վերաբերյալ՝ դրական գնահատելով ծրագրի ազդեցությունը։«ՏՀԶԿ-ի հետ սկսել ենք ինտենսիվ համագործակցել մոտ 2 տարի առաջ: Այս ծրագիրը նպատակ ուներ, օգտագործելով ՏՀԶԿ մասնագիտական կարողությունները, Հայաստանում իրականացնել ուսումնասիրություն, բացահայտել այն հնարավորությունները, որկարելի է զարգացնել մասնավորապես երկու ուղղություններով` ՓՄՁ զարգացում, միջազգայնացում եւ արտահանման զարգացում` շեշտըդնելով փոքր բիզնեսի վրա եւ նաեւ ներդրումների ներգրավում` անդրազգային ընկերությունների եւ Հայաստանի ՓՄՁ-ների միջեւ կապերի ստեղծմամբ, ձեւավորել կատարվելիք քայլերի ճանապարհային քարտեզ, որը նպատակ կունենար բարելավելու նշված ուղղությունները եւ հետագայի համար ապահովելու կայուն զարգացման հնարավորություններ»,- նշել է Գարեգին Մելքոնյանը:Նա վստահություն է հայտնել, որ հենվելով դրական փորձի վրա՝ հետագայում եւս հնարավոր կլինի համատեղ գործունեություն ծավալել եւ համագործակցել այլ ոլորտներում: «Թե´ ես, թե´ իմ գործընկերները շատ տպավորված ենք Հայաստանի արձանագրած հաջողություններով, մասնավորապես, արտահանմանեւ ներդրումների խթանման մասով: Հոկտեմբերին նախատեսվող Եվրասիական մրցունակության հարցերով կլոր սեղան-քննարկմանը Հայաստանը լինելու է ուշադրության կենտրոնում եւ ներկայացնելու է իր առաջընթացն այլ երկրներին, նաեւ սովորելու է այլ երկրների փորձը: Այդ կլոր սեղանին մասնակցությունը Հայաստանի համար եւս մեկ հնարավորություն է՝ ցույց տալու իր կատարած աշխատանքը»,- ասել է Ուիլյամ Թոմփսոնը:Նիստի ընթացքում ներկայացվել է ՏՀԶԿ կողմից կատարված աշխատանքների հիման վրա ոլորտում իրականացված բարեփոխումների վերաբերյալ մշտադիտարկման արդյունքում պատրաստված զեկույցի նախագիծը։ Tweet Դիտում՝ 1422