Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրենի տեղակալ Թաո Զանգը շնորհավորել է Հայաստանի՝ ԱՄՀ-ին անդամակցության 25-ամյակի կապակցությամբ:Ողերձում մասնավորապես ասված է. «Շնորհավորում եմ Հայաստանի՝ ԱՄՀ-ին անդամակցության եւ միջազգային ֆինանսական համայնքին միանալու 25-ամյակի կապակցությամբ: Անցած 25 տարիների ընթացքում Հայաստանն էական առաջընթաց է գրանցել մակրոտնտեսական կայունության ամրապնդման հարցում, որը վերաբերում է տնտեսական աճի բավարար տեմպերին, գնաճի վերահսկմանը եւ համեմատաբար լավ կառավարվող հարկաբյուջետային իրավիճակին:Հպարտ ենք, որ Հայաստանի գործընկերն ենք՝ տնտեսության կարգավորման փուլում քաղաքականության իրականացման վերաբերյալ խորհուրդներ տրամադրելով, տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով, ինչն օգնել է ավելի ուժեղ տնտեսության հիմքեր դնել:Ապագայում Հայաստանը պետք է շարունակի օգտվել ընձեռված հնարավորություններից եւ արձագանքել մարտահրավերներին: Կարեւոր է շարունակել տնտեսության դիվերսիֆիկացիան եւ արդիականացումը՝ կայուն եւ ներառական տնտեսական աճի հասնելու համար:Մենք ակնկալում ենք ապագա համագործակցություն Հայաստանի իշխանությունների հետ, եւ պատրաստ ենք աջակցել Հայաստանին եւ նրա ժողովրդին»:Banks.am-ը հիշեցնում է, որ հունիսի 10-ին ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի էր ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ)`Բելգիայի եւ Նիդեռլանդների կողմից գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպումը, որի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել էր ԱՄՀ-ի հետ համագործակցությանը.«Վստահորեն կարող եմ փաստել, որ վերջին 25 տարվա ընթացքում ԱՄՀ կողմից ցուցաբերված աջակցության եւ կառուցողական համագործակցության շնորհիվ մենք կարողանում ենք մեր երկրներում հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունների իրագործման շնորհիվ ապահովել կայուն մակրոտնտեսական միջավայր, ինչը երկրների զարգացման եւ ներառական տնտեսական աճի ապահովման կարեւորագույն նախապայմանն է»,- ասել էր վարչապետը: Tweet Դիտում՝ 2623