Տնտեսության վիճակից գոհ է մոլորակի 50%-ից պակաս բնակչությունը
12.06.2017 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ /


Հարցմանը մասնակցել են 17 զարգացած երկրների բնակիչներ, ընդ որում՝ սեփական տնտեսության վիճակին դրական վերաբերվող մարդկանց թիվը գերազանցում է հոռետեսներին եւ կազմում 50%:
Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Նիդեռլանդներում (87%), Գերմանիայում (86%), Շվեդիայում (84%), Լեհաստանում (64%) եւ Իսրայելում (62%):
Հունաստանը (բնակչության 98%-ը գնահատել է իրավիճակը «վատ»), Հարավային Կորեան (84%) եւ Իտալիան (84%) մյուս բեւեռում են:
15 զարգացող երկրներում ազգային տնտեսության դրության վերաբերյալ դրական արձագանք է տվել հարցվածների միայն 45%-ը: Ընդ որում, տվյալ երկրների կենսամակարդակից այս ցուցանիշը քիչ է տարբերվում: Առավել լավատեսորեն են տրամադրված Հնդկաստանի (իրավիճակից գոհ է հարցվածների 83%-ը), Ֆիլիպինների (78%), Սենեգալի (76%), Թուրքիայի (65%) եւ Ինդոնեզիայի (63%) բնակիչները:
Ինչ վերաբերում է բացասական գնահատականներին, ապա դրանց ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Բրազիլիայում (82%), Վենեսուելայում (79%) եւ Արգենտինայում (73%):
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: