Դիլիջանը հյուրընկալել է ԱՄՀ եւ ՀԲ ներկայացուցիչներին

10.06.2017 | 20:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #ԱՄՀ #ՀԲ
ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ)`Բելգիայի եւ Նիդեռլանդների կողմից գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպումը:
 
Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը.

«Վստահորեն կարող եմ փաստել, որ վերջին 25 տարվա ընթացքում ԱՄՀ կողմից ցուցաբերված աջակցության եւ կառուցողական համագործակցության շնորհիվ մենք կարողանում ենք մեր երկրներում հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունների իրագործման շնորհիվ ապահովել կայուն մակրոտնտեսական միջավայր, ինչը երկրների զարգացման եւ ներառական տնտեսական աճի ապահովման կարեւորագույն նախապայմանն է:

Համաշխարհային բանկի հետ համագործակցային հարաբերությունները եւս մեծագույն կարեւորություն են ներկայացնում մեզ համար: Համաշխարհային բանկի խմբի տարբեր կառույցների կողմից տրամադրված գործիքներն էական նշանակություն են ունեցել տնտեսության, ենթակառուցվածքային, սոցիալական, կրթական, առողջապահական եւ այլ կարեւոր ուղղություններ ֆինանսավորելու համար՝ ապահովելով ոչ միայն տնտեսական աճ, այլ նաեւ զարգացում եւ առաջընթաց»,- ասել է վարչապետը:

Տարեկան հանդիպման ընթացքում քննարկվել են «Մեծ ռեցեսիան», «Վաղ նախազգուշացում՝ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպա» ու «Անցման 25 տարիներ՝ անցյալ, ներկա եւ ապագա» թեմաները:
 
Ելույթներով հանդես են եկել Նորթվեսթերն համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Լոուրենս Քրիստիանոն, ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Զանգը, ՀԲ խմբի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Կիրիլ Մյուլլերը:
 
Միջոցառման շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպումներ է ունեցել ենթախմբի երկրների ազգային եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հետ:
Դիտում՝ 7039
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW