Գյուղնախարարը հանդիպել է բանկիրների հետ

09.06.2017 | 18:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իգնատի Առաքելյան #բանկիրներ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ այսօր կայացել է խորհրդակցություն:

Նախարարությունում նշել են, որ խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն Յուրի Գուսեւը, բանկային համակարգի այլ ներկայացուցիչներ:
 
Քննարկմանը հիմնականում ներկայացվել են գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերի ներդրման պետական աջակցության, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերին վերաբերող հարցեր:
 
«Գյուղատնտեսությունն այսօր համարվում է շատ ռիսկային ոլորտ՝ ներդրում կատարելու համար: Մեր ծրագրերի մի մասն ուղղված է նրան, որ ներգրավենք նաեւ այլ մասնակիցների, ովքեր կկիրառեն նոր տեխնոլոգիաներ եւ արդյունավետ գյուղատնտեսություն կվարեն»,- ասել է Իգնատի Առաքելյանը:
 
Ի թիվս այլ հարցերի, ներկայացվել են գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման եւ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրերը:
 
Նախարարն ընդգծել է, որ ակնկալում է համագործակցություն նշված ծրագրերի շրջանակում:
Դիտում՝ 4787
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW