ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր ծառայություն է գործարկել

09.06.2017 | 16:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր ձեւակերպված եւ վերաթողարկված քարտերի կարգավիճակի վերաբերյալ SMS ծանուցումների ծառայություն է գործարկել:

Ինչպես նշել են բանկում, նպատակը վճարային քարտերի պատրաստ լինելու մասին բանկի հաճախորդների ժամանակին իրազեկումն ապահովելն է:

«Տվյալ ծառայության շնորհիվ բանկի հաճախորդները կարող են ստանալ տեղեկատվություն նոր ձեւակերպված եւ վերաթողարկված քարտերի պատրաստ լինելու եւ այն մասնաճյուղի մասին, որտեղ նրանք կարող են ստանալ քարտը: Այն դեպքում, երբ SMS-ծանուցման ուղարկման պահից հաճախորդը չի մոտենում մասնաճյուղ եւ չի վերցնում քարտը, բանկն ուղարկում է կրկնակի SMS հաղորդագրություն»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում տեղեկացրել են, որ SMS ծանուցումների ծառայությունը տրամադրվում է անվճար:
Դիտում՝ 10198

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW