Ռուսաստանում քննարկում են բիթքոինի դասակարգումը

09.06.2017 | 15:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#բիթքոին
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն ու Կենտրոնական բանկը քննարկում են կրիպտո արժույթների դասակարգման հարցը:

Ինչպես գրում է «Վեդոմոստի»-ն, ֆինանսների նախարարի տեղակալ Ալեքսանդր Մոիսեեւը նշել է, որ առաջարկվում է դրանք սահմանել որպես «այլ սեփականություն»:

Մայիսի վերջին ԿԲ ղեկավարի տեղակալ Օլգա Սկորոբոգատովան էլ ասել էր, որ Ռուսաստանի բանկն առաջարկում է կրիպտո արժույթները որակել որպես «թվային ապրանք»՝ հստակեցնելով դրանց հարկման, վերահսկման եւ հաշվետվություններին վերաբերող կանոնները:
 
«Եթե դիտարկենք կրիպտո արժույթները որպես գումար, կպահանջվի արտարժութային վերահսկողություն,- բացատրել է Մոիսեեւը: -Սակայն դա հարկավոր չէ, քանի որ այն օտարերկրյա արժույթ չէ»: Նա խոստացել է, որ ֆինանսների նախարարությունը մեկուկես ամսվա ընթացքում խնդրի կարգավորմանն ուղղված առաջարկություններ կպատրաաստի:

Ալեքսեյ Մոիսեեւը պատմել է, որ կրիպտո արժույթների կարգավորումը կնմանվի ածանցյալների կարգավորմանը: Նրա խոսքով՝ դրանք օգտագործելիս պետք է հետեւել փողերի լվացմանը եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու նորմերին. անհրաժեշտ է կիրառել «ճանաչի՛ր հաճախորդիդ» սկզբունքը եւ գործարքների հաշվառումը:
Դիտում՝ 13583

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW