Նախագահը կարեւորում է Չինաստանի հետ տնտեսական կապերի խորացումը
07.06.2017 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Նախագահի մամուլի ծառայություն

Այս մասին նախագահը նշել է Չինաստանում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանի հետ խորհրդակցության ժամանակ:
«Մենք մշտապես ունեցել ենք Չինաստանի ղեկավարության աջակցությունը՝ տեխնիկական օժանդակությունը մեր երկրին, որը իհարկե, շատ լավ է, սակայն այսօր մեզ համար ոչ պակաս կարեւոր է եւ անհրաժեշտ տնտեսական, բիզնես հարաբերությունների խորացումը բարեկամ Չինաստանի հետ»,- ասել է նա:
Սերժ Սարգսյանը նշել է, որ չինական ընկերություններն արդեն իսկ մասնակցում են «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցմանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է դիտարկել նրանց մասնակցությունը նաեւ պետություն-մասնավոր համագործակցության տեսանկյունից:
«Չեմ բացառում, որ չինական ընկերությունների հետաքրքրությունը՝ սեփական միջոցներով կառուցելու ճանապարհի մեկ հատվածը, կարող է շատ իրատեսական լինել, եւ դա մեզ համար կլինի այդ ներդրումների ներգրավում»,- շեշտել է երկրի ղեկավարը:
Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ Չինաստանի հետ հարաբերությունները զբոսաշրջության ոլորտում՝ հույս հայտնելով, որ այս երկրի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ստացման դյուրացումը զգալիորեն կնպաստի ոլորտի փոխգործակցության աշխուժացմանը:
Նախագահը հանձնարարել է ջանքերը կենտրոնացնել չինական շուկայում արտահանման մեծ ներուժ եւ հեռանկար ունեցող հայկական ապրանքների ծավալների եւ տեսականու ընդլայնման վրա, ինչպես նաեւ աշխատանքներ տանել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: