ՀՀ-ում գյուղմթերքի արտահանումը կոորդինացնող կառույց կստեղծվի
07.06.2017 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ PAN Photo

Լրագրողների հետ հանդիպմանը փոխնախարարը տեղեկացրել է, որ կառույցն իր վրա կվերցնի կայացման փուլում գտնվող ՓՄՁ-ների արտադրանքի իրացման ամբողջ արժեշղթան:
«Կառույցի ստեղծման նպատակն է աջակցել գյուղոլորտի՝ դեռեւս չկայացած ընկերություններին համապատասխանեցնել իրենց արտադրանքի որակը միջազգային ստանդարտներին, կազմակերպել լոգիստիկան, մարքեթինգը, օժանդակել մաքսային եւ իրացմանն առնչվող մյուս գործընթացների իրականացմանը: Նախատեսվում է այս ընկերությունների արտադրանքն արտահանել մեկ հովանոցային բրենդի ներքո. արտադրանքի վրա մակնշվելու է արտադրող կազմակերպությունը, սակայն բրենդը լինելու է միասնական»,- նշել է նա:
Ռոբերտ Մակարյանի խոսքով՝ ՓՄՁ-ների համար արտահանման կազմակերպումը կիրականացվի այնքան ժամանակ, մինչեւ նրանք «որոշակիորեն կկայանան եւ ի վիճակի կլինեն ինքնուրույն լուծել իրենց վաճառքի խնդիրները»: Պիլոտային ծրագրի մեկնարկն ակնկալվում է այս տարի:
Անդրադառնալով արդեն մեկնարկած՝ գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրին՝ փոխնախարարը նշել է, որ ներկայում իրենք համագործակցում են երեք կազմակերպությունների հետ՝ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ն, «Ագբա Լիզինգ»-ն ու «Քարդ Ագրոսերվիս» ՓԲԸ-ն:
«Ծրագրի շրջանակում «ՓՄՁ ներդրումներ»-ն այսօրվա դրությամբ վաճառել է շուրջ 110 մլն դրամի տեխնիկա, 149 մլն դրամի հայտեր էլ հաստատված են եւ ուսումնասիրության փուլում են: Բացի այդ, լիզինգի համար ներկայացվել է 2 խոշոր ծրագիր՝ 150 մլն դրամ եւ 200 մլն դրամ արժողությամբ: Միաժամանակ, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններում եւ ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղերում գտնվում են 35 լիզինգային հայտեր՝ շուրջ 750 մլն դրամ արժողությամբ: «Ագբա Լիզինգ»-ն ու «Քարդ Ագրոսերվիս» ՓԲԸ-ն տրամադրել են գյուղտեխնիկայի ձեռքբերման երեքական լիզինգ»,- նշել է փոխնախարարը:
Ռոբերտ Մակարյանը տեղեկացրել է, որ «Սպայկա» ընկերությունը ձեռնարկել է խոշորամասշտաբ «Արմզոն» ծրագիրը՝ էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն է տալիս Հայաստանի բոլոր արտադրողներին առանց միջնորդների ու սուպերմարկետների անմիջականորեն մուտք ունենալ ՌԴ հիմնական քաղաքներ` կարճ ժամկետում եւ մատչելի գներով ռուսաստանյան սպառողին հասցնելով վերոնշյալ օնլայն հարթակում նրանց ընտրած հայկական ապրանքատեսակները:
Փոխնախարարը նաեւ խոսել է վերամշակող ընկերությունների կողմից գյուղացիական տնտեսություններին 2015-2016 թթ. մթերված պտուղ- բանջարեղենի եւ խաղողի դիմաց ունեցած պարտքերի մասին՝ նշելով, որ դրանց մեծ մասն արդեն իսկ մարվել է: Մնացած 187 մլն դրամը գրեթե ամբողջությամբ կմարվի առաջիկա մեկ-երկու շաբաթում:
Ռոբերտ Մակարյանի խոսքով՝ հետագայում այս խնդիրից խուսափելու համար նախարարությունը քննարկում է վերամշակող կազմակերպություններին արտոնյալ պայմաններով մթերման վարկերի տրամադրման ծրագիրը:
Փոխնախարարը տեղեկացրել է նաեւ, որ շաբաթ օրը՝ ժամը 11:00-ին, արդեն կբացվի Կասյան փողոցի գյուղմթերքի տոնավաճառը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: