Իսպանական ընկերությունը կաջակցի ՀՀ ջրային ենթակառուցվածքների բարելավմանը

07.06.2017 | 12:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#GS Inima Environment S.A #Ջրային տնտեսության կոմիտե
ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը եւ իսպանական GS Inima Environment S.A ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտա Վերդե Բլասկեն այսօր Երեւանում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Հուշագրով նախատեսվում է, որ կողմերը կհամագործակցեն Հայաստանում ջրամատակարարման եւ ջրահեռացման ենթակառուցվածքների բարելավման ու զարգացման բնագավառում:

ՀՀ կառավարությունում նշել են, որ GS Inima Environment S.A ընկերությունը ջրային ոլորտում առաջատար կազմակերպություններից է, որը 18 երկրում պետություն-մասնավոր գործընկերության ծրագրեր է իրականացնում:

Մինչ հուշագրի ստորագրումը վարչապետ Կարեն Կարապետյանը եւ GS Inima Environment S.A գլխավոր գործադիր տնօրեն Մարտա Վերդե Բլասկեզը քննարկել են համագործակցության ուղղությունները եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Կարեն Կարապետյանը կարեւորել է ջրային ենթակառուցվածքների զարգացման, աղբի վերամշակման, խմելու ջրի մատակարարման ու կեղտաջրերի մաքրման ոլորտներում համատեղ աշխատանքների եւ ծրագրերի իրականացումը:

Մարտա Վերդե Բլասկեզը նշել է, որ GS Inima Environment S.A-ը պատրաստ է համագործակցել նշված ուղղություններով եւ նորարարական լուծումներ առաջարկել առկա խնդիրների կարգավորման համար:
Դիտում՝ 1656

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW